Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա՜խ որքան ծերուկ Պուտինը չի ցանկանում, որպեսզի ես հայտնվեմ Նիժնի Նովգորոդի հանրահավաքին». ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնին

Սեպտեմբեր 29,2017 11:50

Մոսկվայում՝ իր տան շքամուտքում, ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին: Այս մասին Instagram-ի իր էջում գրել է Նավալնին՝ հրապարակելով ոստիկանների հետ իր զրույցի տեսագրությունը:

«Ա՜խ որքան ծերուկ Պուտինը չի ցանկանում, որպեսզի ես հայտնվեմ Նիժնի Նովգորոդի հանրահավաքին: Դուրս էի եկել, որպեսզի գնամ կայարան, շքամուտքում ձերբակալեցին: Ինչպես ֆիլմում. մոտեցավ մեքենան, այնտեղից դուրս եկան ոստիկանները: Կարծես թե տանում են «Դանիլովսկի»,- գրել է Նավալնին:

Ավելի ուշ Twitter-ում նա գրել է. «Ինչպես միշտ: Ձերբակալեցին, բերեցին, հսկում են, և ոչ մեկ ոչինչ չգիտի: Հարցնում եմ՝ ինչի՞ համար եք ձերբակալել: – Հիմա կպարզենք»:

Այսօր Նիժնի Նովգորոդում Նավալնին պատրաստվում էր հանրահավաք անցկացնել, որը քաղաքի իշխանությունները հրաժարվել են արտոնել:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930