Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սեպտեմբեր 29,2017 13:06

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 4-ին՝ հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ:

Քամին` արևմտյան՝ 3-8մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-3-ը կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 4-ին՝ հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           31.70C (1972 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               4.90C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           17.70C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930