Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Պետրոսյանը հրապարակել է ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը

Սեպտեմբեր 29,2017 15:16

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումը, իսկ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին, Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում՝ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան հանդիպումը: Հայտնում է ffa.am-ը:

Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 2-ից կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է այն 24 ֆուտբոլիստների անունները, որոնք հավաքականի կազմում կնախապատրաստվեն առաջիկա հանդիպումներին:

 

Դարպասապահներ

Գրիգոր Մելիքսեթյան «Գանձասար-Կապան»

Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ»

Գոռ Մանուկյան «Փյունիկ»

 

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս)

Վարազդատ Հարոյան «Ուրալ» (Ռուսաստան)

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)

Գագիկ Դաղբաշյան «Ալաշկերտ»

Արտյոմ Միքայելյան «Շիրակ»

Ռոբերտ Դարբինյան «Շիրակ»

 

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

Դավիթ Մանոյան «Նեա Սալամիս» (Կիպրոս)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Մարկոս Պիզզելլի, «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա)

Գեղամ Կադիմյան, «Վորսկլա» (Ուկրաինա)

Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ»

Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ»

Արտյոմ Սիմոնյան «Ալաշկերտ»

 

Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

 

Նախնական հայտացուցակում ընդգրկված էր նաև ռուսական «Ֆակելի» ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանը, սակայն, հաշվի առնելով, որ նրա՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու իրավական հարցերը դեռևս չեն հաստատվել ՖԻՖԱ-ի կողմից, ինչի հետևանքով Համբարձումյանը, միևնույն է, չէր կարող մասնակցել առաջիկ հանդիպումներին, հավաքականի մարզչական շտաբը հարմար գտավ նրան չհրավիրել հավաքական: Հիշեցնենք, որ Լեհաստանի հավաքականի հետ հանդիպմանը որակազրկման պատճառով չեն կարողանա մասնակցել Վարազդատ Հարոյանը և Գաել Անդոնյանը: Լևոն Հայրապետյանը, Հրայր Մկոյանը և Արթուր Սարկիսովը չեն մասնակցի առաջիկա հավաքին վնասվածքի պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930