Լրահոս
Օրվա լրահոսը

Անցած տարվա 8 ամիսների համեմատ աճել են մահվան ելքով ճանապարհատրանսպորտային դեպքերը

Սեպտեմբեր 29,2017 16:02

ՀՀ-ում ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում գրանցվել է 12. 484 հանցագործություն, որից բացահայտվել է 10 606-ը: Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նշված հանցագործությունների մեջ 122 դեպքն է եղել առանձնապես ծանր հանցագործություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 22-ով պակասել է. «Նշվածից բացահայտվել է 102 դեպք»:

Ըստ նրա՝ այս տարվա ութ ամիսներին ծանր հանցագործությունների 1606 դեպք է գրանցվել, ինչը 477-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նրա խոսքով, ծանր հանցագործության 980 դեպք է անցնող ութ ամիսներին բացահայտվել:

Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների 37 դեպքից բացահայտվել է 31-ը, պարոն Քոչարյանի խոսքով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրազենի գործադրմամբ հանցագործությունների ցուցանիշը նվազել է 12-ով, ըստ նրա՝ նվազել են նաեւ սպանության դեպքերը, ընթացիկ ամիսներին գրանցվել է 34 սպանություն, որից բացահայտվել է 25-ը, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպանության դեպքերը նվազել են 20-ով:

12-ով աճել են մահվան ելքով ճանապարհատրանսպորտային դեպքերը, ընթացիկ ամիսներին գրանցվել է նմանատիպ 109 դեպք, որից 106-ը բացահայտվել է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930