Լրահոս
Օրվա լրահոսը

Վազաշեն և Բարեկամավան սահմանամերձ գյուղերում կատարված փաստահավաք աշխատանքների արդյունքները Google Earth ծրագրով տեղայնացվել են քարտեզի վրա

Հոկտեմբեր 05,2017 23:55

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Պաշտպանի աշխատակազմի կողմից Տավուշի մարզի Վազաշեն, Բարեկամավան սահմանամերձ գյուղերում կատարված փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ կազմվել է զեկույց:

Դիտարկման արդյունքները տեղայնացվել են ընդհանուր հասանելիություն ունեցող քարտեզի վրա:

Google Earth ծրագրի միջոցով իրականացվել են համապատասխան նշագրումներ, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի զինուժի թիրախում հայտնված քաղաքացիական բնակավայրերը, սեպտեմբեր ամիսին գնդակոծված տները, շենք-շինությունները:

Փաստահավաք աշխատանքների արդյունքները ներկայացվել են անգլերեն և ուղարկվել միջազգային կառույցներին:

Հատուկ նշագրումներով քարտեզը այստեղ՝

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031