Լրահոս
Օրվա լրահոսը

Աչաջուր համայնքի ղեկավար ընտրվելու համար կպայքարեն 3 հանրապետական եւ դաշնակցական

Հոկտեմբեր 06,2017 20:33

Նոյեմբերի 5-ին կկայանան խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի եւ ավագանու, Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի ղեկավարի ընտրություններ: Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ հոկտեմբերի 6-ին Բերդ համայնքի ղեկավարի թեկնածու է ինքնառաջադրվել 2002 թվականից Այգեձոր համայնքի ղեկավար, անկուսակցական,1968թ. ծնված Սասուն Սաֆարյանը: Բերդ համայնքի թեկնածուների թիվ դարձավ 4: Բերդ համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել նաեւ Բերդի գործող քաղաքապետ, 1965թ. ծնված, ՀՀԿ անդամ Հարություն Մանուչարյանը, Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն, ՀՀԿ անդամ,1958թ. ծնված Ավետիք Ադամյանը եւ Արծվաբերդ համայնքի ղեկավար,անկուսակցական, 1983թ. ծնված Կարեն Շահնազարյանը: Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ Բերդ համայնքի ավագանու 15 տեղի համար առաջադրվել է ավագանու 40 թեկնածու:

Թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանից տեղեկացանք, որ հոկտեմբերի 6-ին Աչաջուր համայնքի ղեկավարի թեկնածու է ինքնաառաջադրվել ՀՅԴ անդամ, ներկայումս չաշխատող,1985թ. ծնված Սեւադա Ղուկասյանը: Աչաջուր համայնքի ղեկավարի  թեկնածու են առաջադրվել նաեւ Աչաջրի գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ, 60-ամյա Կամո Ղալթախչյանը, Աչաջրի նախկին գյուղապետ, ՀՀԿ անդամ. 50-ամյա Տաթեւ Գասպարյանը եւ «Կարեն Ղալթախչյան» ԱՁ տնօրեն, ՀՀԿ անդամ, 1978 թ. ծնված Կարեն Ղալթախչյանը:

Տավուշի մարզում համայնքի ղեկավարի բոլոր թեկնածուներն առաջադրվել են ինքնառաջադրմամբ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Armen says:

    Հաստատ Սևադա Ղուկասյանը, այդ երեք ՀՀԿ-ի կռիվների մեջից շահող դիրքում է հայտնվելու և հավանական է,որ հենց ինքն էլ կդառնա Աչաջուր համայնքի ղեկավար։

  2. Կարեն Աբովյան says:

    Սևադա Ղուկասյանին ճանաչում եմ դեռևս ուսանողական տարիներից և վստահ կարող եմ ասել,որ իր ընտրվելու դեպքում հաստատ կաշխատի բոլորից լավ ի նպաստ Աչաջրեցիների։ Քեզ հաջողություն եմ մաղթում ազնիվ ընկեր։

  3. gegecik says:

    Միայն թե ազնիվ լինի ընտրւթյւնը, ով ւժեղ է թող նա էլ հաղթի

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031