Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորն իր գրպանից չպետք է վճարի». Դավիթ Հարությունյան

Հոկտեմբեր 10,2017 19:21

Այսօր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ դուք համամի՞տ եք, որ եվրոպական դատարանների որոշումների համար պատասխան տան նաեւ մեր դատավորները՝ վճարելով սեփական գրպանից: Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ընդհանրապես պատասխանատվություն կրում ենք բոլորս: Եթե նկատի ունեք պատասխանատվություն ֆորմալ առումով՝ ոչ: Իսկ որ դատավորը վճարի՝ դա անթույլատրելի մոտեցում է: Ընդհանրապես դատական իշխանության առանձնահատկությունն ու փիլիսոփայությունն է դա, որ դատավորն իր գրպանից չպետք է վճարի: Երկրում ստեղծվում է դատական համակարգ եռաստիճան, որը պետք է ամեն ինչ անի, որ հասցնի պատշաճ արդարադատության իրականացմանը: Եվ եթե այդտեղ՝ այդ համակարգում սխալ կա, դրա պատասխանատուն առաջին հերթին դատավորը չէ»:

Դիտարկմանը` ստացվում է՝ հարկատուն՝ ժողովուրդն է վճարում՝ Դավիթ Հարությունյանն արձագանքեց՝ «Շատ ճիշտ եք ասում՝ երկիրը: Եվ դրա համար երկիրը քայլեր է ձեռնարկում, որպեսզի ապահովի ավելի որակյալ արդարադատություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031