Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում վթարի է ենթարկվել ՀՀ նախկին ոստիկանապետի առաջին տեղակալի տղան, ով «Արզնի» առողջարանի տնօրենի տեղակալն է.  shamshyan.com

Հոկտեմբեր 27,2017 11:55

Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

]Ժամը 00։10-ի սահմաններում Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչ՝ 31-ամյա Սմբատ Մահտեսյանի վարած Toyota Camry մակնիշի 88 ՏՏ 008 համարանիշի և Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Ալբերտ Մկրտչյանի վարած Kia մակնիշի 69 VN 669 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Kia-ի վարորդ Ա. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ի վարորդ Ս. Մահտեսյանը ՀՀ նախկին ոստիկանապետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արարատ Մահտեսյանի որդին է, ով աշխատում է «Արզնի» առողջարանում՝ որպես տնօրենի տեղակալ։

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031