Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի ընթացքում ընդունվել է բանաձև

Հոկտեմբեր 30,2017 13:07

Հոկտեմբերի 27-29-ը Արցախում տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված հայկական կուսակցությունների ֆորումը: Ստորև ներկայացնում ենք ֆորումի աշխատանքների ավարտին ընդունված բանաձևը

Մենք՝ 2017 թվականի հոկտեմբերի 27-ից 29-ը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացված Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի ներքոստորագրյալ մասնակիցներս ամփոփելով ֆորումի աշխատանքները.

• Խիստ կարևորում ենք հայկական երկու պետություններում մասնակցայնության և ժողովրդավարության վրա հիմված քաղաքական մշակույթի զարգացումը• Ընդգծում ենք հասարակական և քաղաքական գործընթացներում երիտասարդների ներգրավվածության բարձրացման կարևորությունը,

• Փաստում ենք արդի քաղաքական օրակարգի և բուն քաղաքական գործընթացների ձևավորման մեջ զգալի է երիտասարդական ֆորմալ և ոչ ֆորմալ կազմակերպությունների դերը

• Ընդգծում ենք երիտասարդության շրջանում քաղաքական և քաղաքացիական կրթության կարևորությունը

• Կարևորում ենք Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երիտասարդների ուղիղ կապերի հաստատումը միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության սուբյեկտների հետ, մասնավորապես միջազգային կրթական փոխանակման ծրագրերի մասնակցության մատչելիության ապահովումը, ինչպես նաև ավարտական վկայականների փոխճանաչելիությունը

• Դատապարտում ենք Ադրբեջանի կողմից շփման գծում լարվածության էսկալացիան• Կոչ ենք անում միջազգային հանրությանը կատարել հասցեական հայտարարություններ, որոնք ուղղված կլինեն շփման գծում իրավիճակի սրումը հրահրող կողմին

• Կարևորելով տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում երիտասարդության դերը՝ խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի Հանրապետությունում խոսքի ազատության սահմանափակումը և երիտասարդների կամարտահայտման խոչընդոտները

• Փաստում ենք, որ Ադրբեջանական կողմը վարում է ակտիվ հակահայկական ու հայատյացության քարոզչություն, որը նախատեսված է թե ներքին, թե արտաքին սպառման համար• Որպես հակամարտության միակ ընդունելի լուծում դիտարկում ենք խաղաղ բանակցային գործընթացի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնցում իր որոշիչ դերը պիտի ունենա Արցախի Հանրապետությունը

• Հաստատում ենք Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հայկական կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների, ուսանողական ինքնակառավարման մարմինների և երիտասարդական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քաղաքական քննարկումների կարևորությունը և շարունակականության ու պարբերականության ապահովման պատրաստակամությունը։
ք. Ստեփանակերտ 2017 թվականի հոկտեմբերի 29

«Հայկի սերունդ» ԵՀԿ

Արցախի ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» ԵՀԿ

«Արցախակերտում» ԵՀԿ

«Արցախի երիտասարդական զարգացման կենտրոն» ԵՀԿ

«Առաջ Արցախ» ԵՀԿ

«Հանուն Արցախի» ԵՀԿ

«Միացյալ Հայաստան » ԵՀԿ

«Մտքի ուժը» ԵՀԿ

«Ազատ Հայրենիք» կուսակցության երիտասարդական թև

ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միություն

ՀՅԴ Արցախի «Արամ Մանուկյան» ուսանողական միություն

ԱրՊՀ ուսանողական խորհուրդ

Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպություն

Հայ հեղափոխական դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

Բարգավաճ Հայաստան Կուսակցության երիտասարդական թև

Հայկական Վերածնունդ կուսակցության երիտասարդական թև

Ազատ դեմոկրատներ կուսակցության երիտասարդական թև

ԵԼՔ դաշինքի երիտասարդական թև

Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ասոցացիա

«Աշակերտական հայկական ասոցացիա» ԿՀԿ

«ՀՀ ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ

ԵՊԼՀ ուսանողական խորհուրդ

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդ

ՀՊՄՀ ուսանողական խորհուրդ

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարան

ՀԱԱՀ ուսանողական խորհուրդ

ՀԱՊՀ ուսանողական խորհուրդ

ՃՇՀԱՀ ուսանողական խորհուրդ

ԵՊԿ ուսանողական խորհուրդ

ԵԹԿՊԻ ուսանողական խորհուրդ

ԵԳՊԱ ուսանողական խորհուրդ

ՀՀ ՊԿԱ ուսանողական խորհուրդ

ՄՊՀ Երևանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդ

«Երիտասարդ նկարիչների միություն» ՀԿ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031