Լրահոս
Օրվա լրահոսը

«Լակոտ, կապիկ». Ապարը՝ Արթուր Վարդանյանի հասցեին վիրավորական արտահայտություններ արեց

Նոյեմբեր 10,2017 18:50

2015 թվականին Նորք Մարաշում վնասազերծված «Զինված խմբի» գործով դատական նիստը սկսվելուց առաջ այսօր դատարանում միջադեպ գրանցվեց:

Ամբաստանյալ Էդվարդ Ներսիսյանը՝ Ապարը, խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հասցեին «Լակոտ, Կապիկ, կապիկլամիշ եք լինում» արտահայտություններ թույլ տվեց:

Նրան մի պահ դատական նիստերի դահլիճից հեռացրին, ավելի ուշ հանգստացած վերադարձրին:

Ապարի պաշտպան Կարմեն Պողոսյանն էլ իր պաշտպանյալի պահվածքը պայմանավորեց նրա առողջական խնդիրներով, ասաց կալանքը որպես խափանման միջոց պետք է փոխել:

Ամբաստանյալ, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախաքննության սկզբում ամբաստանյալներ Արթուր Վարդանյանի և Հայր Անտոնի շահերի միջև հակասություններ են առաջացել, բայց նախաքննության մարմինը թույլ է տվել, որ նրանց պաշտպանը մնա նույն փաստաբանը՝ Լևոն Բաղդասարյանը: Փաստաբան Ալումյանը պարզաբանեց, որ հակասություններ ասելով՝ նկատի ունի նախաքննական ցուցմունքում հայր Անտոնի այն հայտարարությունը, թե Արթուր Վարդանյանն ասել է, որ անհրաժեշտության դեպքում արյուն կթափվի, մարդիկ կզոհվեն, իսկ Արթուր Վարդանյանը իր ցուցմունքներում հերքել է՝ պնդելով, որ ինքը նման բան չի ասել:

Լևոն Բաղդասարյանն էլ պնդեց, որ Հայկ Ալումյանը խեղաթյուրում է փաստերը:

Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930