Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Բրյուսելում չմոտեցան լրագրողներին (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Նոյեմբեր 24,2017 12:51

Բրյուսելում իր աշխատանքներն է սկսում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, որի շրջանակում նախատեսվում է Հայաստանի հետ ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հայաստանի եռագույն դրոշը մասնակիցների դրոշների շարքում է՝ Եվրոպական միության դրոշից անմիջապես հետո, ըստ այբբենական հերթականության:

Այս պահին ժամանում են գագաթնաժողովի մասնակիցները՝ տարբեր երկրների ղեկավարներ: Նրանցից շատերը մոտենում են հավաքված լրագրողներին ու կարճ իրենց ուղերձը փոխանցում ակնկալիքների վերաբերյալ կամ պատասխանում խնդրահարույց հարցերին: Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյն, ասենք, մասնավորապես բացատրություններ ներկայացրեց, թե ինչու գագաթնաժողովին չի մասնակցում Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ոչ Հայաստանի նախագահը, ոչ էլ Ադրբեջանի նախագահը չմոտեցան լրագրողներին: Իլհամ Ալիեւը ուղղակի ձեռքը թափահարելով ողջունեց: Իսկ Սերժ Սարգսյանը լրագրողներից մեկի հարցին, թե ինչ սպասումներ ունի գագաթնաժողովից՝ պատասխանեց. «Ավելի ուշ»:

 

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Բրյուսել

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930