Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողներն իշխանությունների հետ այլևս չեն բանակցելու. «Ա1+» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2017 22:11

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ  Պետրոսյանը ԵՊՀ լսարաններից մեկում շարունակում է հացադուլը միայնակ։ Նրա հետ հացադուլ սկսած Յուրի Ավագյանի ինքնազգացողությունը  երեկ երեկոյան վատացել էր եւ նա դադարեցրել էր ակցիան։  Տարկետման սահմանափակումների դեմ բողոքող ուսանողները ծայրահեղ են որակում  Դավիթի քայլը, բայց  համամիտ են նրա հետ, որ իշխանությունները չեն կատարել խոստումները։

«Մենք մնում ենք մեր նախկին դիրքորոշմանը, որ ակադեմիական տարկետումը պետք է պահպանվի, որովհետև կան մարդիկ, ում  դա իրոք անհրաժեշտ է: Քննարկումների արդյունքում մենք հասկացանք՝ կոնկրետ այս ամիսն ու հունվարը ցույցերի և նման բաների համար շատ արդյունավետ չեն, որովհետև քննությունների մեջ են, դասերի չեն գալու առանց այդ էլ: Այնպես որ, իմաստ չունի»,-ասաց նախաձեռնության անդամ Արեն Ղուլիջանյանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031