Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Դեկտեմբեր 24,2017 18:15

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբեր 24-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արթիկի,
Ախուրյանի,  Վայքի, Եղեգնաձորի,  Տաշիրի, Սպիտակի, Աշոցքի, Մարալիկի,
Ստեփանավանի, Մարտունու և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն
է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է:

Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում, Աշոցքի, Ախուրյանի
ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Մասիսի, Արտաշատի և Արարատի ավտոճանապարհներին մառախուղ է,
տեսանելիությունը՝ 30-40 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են  մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության 
լրատվական ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031