Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը ժամանել է Փարիզ. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 05,2018 19:24

«Ազատություն» ռադիոկայան. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ժամանել է Փարիզ, ուր նախատեսված են բանակցություններ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

Այցից առաջ Էրդողանը Ստամբուլում հայտարարել է, թե մտադիր է ՆԱՏՕ-ի դաշնակից Ֆրանսիայի հետ քննարկել համագործակցությունը պաշտպանության ոլորտում, Իրավիճակը Սիրիայում, Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության հետ, Երուսաղեմի կարգավիճակն ու պայքարը ահաբեկչության դեմ:

Ֆրանսիայի նախագահն իր հերթին ավելի վաղ ասել է, թե անդրադառնալու է նաև Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման ու խոսքի ազատությունը ճնշելու դեպքերին:

Մինչ Էրդողանի այցն, այսօր «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը բողոքի ցույց է անցկացրել Փարիզում՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ թուրքական բանտերում պահվող լրագրողների նկարներով:

Իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, թե 2016-ին Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձից հետո Էրդողանի վարչակազմը լայնածավալ բռնաճնշումներ է սկսել ընդդիմադիրների ու անկախ լրատվամիջոցների դեմ:

Վերջին մեկուկես տարում 50 հազար մարդ է ազատազրկվել, մոտ 150 հազարը հեռացվել աշխատանքից:

Հեղինե Բունիաթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031