Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վաշինգտոնի «ռուսական ապտակից» կարող է բաժին հասնել նաև Հայաստանին ու Ադրբեջանին.  «Ժամանակ»

Հունվար 10,2018 12:54

Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ոլորտի դեմ ամերիկյան պատժամիջոցները կարող են նպաստել Հարավային Կովկասում միլիտարիզացիայի մակարդակի նվազմանը, ինչը, իր հերթին, տարածաշրջանում կնվազեցնի պատերազմի վերսկսման ռիսկերը: Մյուս կողմից` ԼՂ կարգավորման գործընթացի մենեջմենթը չի դառնա Ռուսաստանի մենաշնորհը, որովհետև Մոսկվան հենց սպառազինությունների մատակարարման միջոցով է իրականացնում այդ գործառույթը: Գլոբալ հարթության վրա չբացառենք, որ հենց ռուսական պատժամիջոցների միջոցով Վաշինգտոնը շեշտակի կարող է մեծացնել իր դերակատարությունը ԼՂ կարգավորման գործընթացում, եթե Հարավային Կովկասն առաջնահերթություն դառնա Սպիտակ տան օրակարգում:

Մյուս կողմից` ռուսական ռազմաարդյունաբերական կոմպլեքսի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն ավելի շատ կարող են հարվածել ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին, որովհետև Հայաստանի միլիտարիզացիան պարտադրված է` Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքում բալանսը պահպանելու նպատակով: Նույնիսկ ավելին` ռուսական սպառազինության մատակարարումների սահմանափակումը Հարավային
Կովկաս կարող է էապես մեծացնել Հայաստանի ինքնիշխանության և սուբյեկտության մակարդակը, որովհետև Մոսկվան կզրկվի Հայաստանի նկատմամբ շանտաժ բանեցնելու հիմնական լծակներից մեկից:

Գլոբալ հարթության վրա միայն ռուսական կայսրության թուլացումը կարող է նախադրյալներ ստեղծել Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության և անվտանգության համակարգի ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծման համար: Իսկ ամերիկյան պատժամիջոցների նպատակը հենց Պուտինի համակարգի, կայսրության փլուզումն է:

 

Սարգիս Արծրունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031