Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Շարմազանով. «ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուին շատերը հավանական են համարել»

Հունվար 18,2018 21:25

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ նիստում քննարկել են ՀՀ նախագահի 4-րդ նախագահի 1 թեկնածուի հարցը:

Ըստ Շարմազանովի, ուղերձներով հանդես գալու իրավունք ունի ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Թե ով է այդ թեկնածուն, Շարմազանովն ասաց. «Մենք գտնում ենք, որ նա լավագույնս կարող է ներկայացնել Հայաստանի հանրապետությունը միջազգային ատյաններում, ունի աշխատանքային երկար փորձ, մտավոր բարձր կարողություններ, լեզուների իմացություն, ունի դրական հեղինակություն ե՛ւ Սփյուռքում, եւ՛ Հայաստանում: Կարծում ենք նա այն թեկնածուն է, որի շուրջ հնարավոր է որոշակի լայն համաձայնություն քաղաքական ուժերի ճնշող մեծամասնության հետ»:

Շարմազանովն ասաց, որ այս անձի թեկնածությունը Գործադիր մարմնի բոլոր անդամները քննարկել են, եւ ընդհանուր առմամբ, բոլորը կողմ են արտահայտվել:

«Վաղը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառաջարկի մեր թեկնածուին ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնը»:

Շարմազանովը անուն չհրապարակեց, ասաց, որ կոռեկտությունը պահանջում է, որ գործող նախագահն այդ մասին հայտարարի, եւ վաղը Սերժ Սարգսյանը հրապարակային կանի այդ առաջարկ-հայտարարությունը. «Սա այն թեկնածուն է, որը շատերը հավանական են համարել: Նա լուրջ ծառայություն ունի Հայաստանի հանրապետության առջեւ»:

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում է ՀՀ նախկին վարչապետ եւ Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի անունը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031