Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրանում կայացել է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառում

Հունվար 30,2018 19:07

Հունվարի 28-ին Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի ունեցավ Հայոց բանակի կազմավորման 26-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Իրանի Իսլամական Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչներ, զինված ուժերի տեսակների, պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության բարձրաստիճան սպաներ և պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագիտական և ռազմադիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը, Իրանի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Տ. Սարգիս Եպս. Դավթյանը, Թեհրանի, Թավրիզի և Սպահանի հայկական համայնքային իշխանությունների և մշակութային միությունների ներկայացուցիչներ:


Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Ազնավուրյանը:

Ելույթներում ներկայացվեց Հայոց բանակի անցած ուղին և անդրադարձ եղավ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքին, «Ազգ-Բանակ» ծրագրի նպատակներին: Խոսվեց նաև պաշտպանության և անվտանգության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մասին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031