Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը ստիպվա՛ծ է մասնակցել այն բանակի տոնին, որը գրավել է Շահումյանի շրջանն ու հանձնել ադրբեջանցիներին. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 23,2018 12:10 Share

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Կարմիր բանակի ստեղծման 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։

«ՉԻ» – Խնդիրը նույնիսկ այն չէ, որ 1918թ. փետրվարի 23-ին ձեւավորված այդ բանակը ստեղծվել է հիմնականում սեփական քաղաքացիների եւ սեփական երկրի կանոնավոր բանակի դեմ կռվելու համար, ոչ էլ այն, որ երկուսուկես տարի անց այդ բանակն ըստ էության օկուպացրել է Հայաստանը։

Խնդիրն այն է, որ այսօրվա Հայաստանը հայտնվել է մի վիճակում, որ մեր պաշտպանության նախարարը չի կարող ինքնուրույն որոշել՝ մասնակցի՞ այս կամ այն միջոցառմանը, թե ոչ։

Եվ ստիպվա՛ծ է մասնակցել այն բանակի տոնին, որը գրավել է Շահումյանի շրջանն ու հանձնել ադրբեջանցիներին, ու որը հիմա էլ ինստրուկտորներ է ուղարկում Ադրբեջան՝ որպեսզի օգնի «յուրացնել» իր իսկ վաճառած ժամանակակից զինտեխնիկան։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել