Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեքիաթների աշխարհում» մշակութային միջոցառում Մեծամորում

Ապրիլ 14,2018 23:45

Ապրիլի 13-ին Մեծամորի մշակույթի տանը տիրում էր իսկական մշակութային տրամադրություն. գունավոր նկարների շնորհիվ շինության պատերը նոր շունչ ու երանգ էին ստացել, իսկ պատերի ներսում լսվում էին մանկական ուրախ երգեր:

«Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» ծրագրի շրջանակներում կազմակերպված և «Հեքիաթների աշխարհում» խորագիրը կրող մշակութային միջոցառումը կազմված էր երկու մասից: Սկզբում փոքրիկ այցելուների ու հյուրերի ուշադրությանը ներկայացվեցին նկարչության խմբակի երեխաների աշխատանքները:

Նկարներն աչքի էին ընկնում գույների ու պատկերների բազմազանությամբ: Երեխաների  վառ երևակայության, գունավոր մատիտների, վրձինների և թելերի շնորհիվ սպիտակ թղթերը վեր էին ածվել գեղեցիկ նկարների, որոնց մեջ արտացոլված էին երեխաների մանկական հույզերն ու փոքրիկ երազանքները:

Նկարների ցուցադրությունից հետո ներկաներին սպասվում էր համերգային ուրախ ու պարային տրամադրություն: «Արևածաղիկ» մանկապատանեկան երգչախմբի սաները հանդես եկան համերգային գեղեցիկ ծրագրով, որի ընթացքում հնչեցին բոլոր ժամանակների ամենասիրելի մուլտֆիլմերից երգեր, որոնք ուղեկցվում էին պարային կատարումներով: Ներկա էին տարբեր տարիքի երեխաներ,  ովքեր եկել էին իրենց ծնողների հետ:

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի կողմից իրականացվող և Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» ծրագրի նպատակն է աջակցել խոցելի ընտանիքների երեխաներին՝  նրանց ներառելով համայնքի մշակութային կյանքում և զարգացնելով նրանց ստեղծագործական ներուժը: Ծրագիրը հնարավորություն է տալիս ՀՀ երեք քաղաքների՝ Մեծամորի, Իջևանի և Նոյեմբերյանի երեխաներին հաղորդակից դառնալ արվեստի մի շարք ճյուղերին, ինչպիսիք են թատրոնը, նկարչությունը, երգը, կարպետագործությունը և կավագործությունը:

Սոնա ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30