Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Ստամբուլում մահացել է պոլսահայ հայտնի գործարարը. ermenihaber.am

Հունիս 02,2018 17:34 Share

www.ermenihaber.am. Թուրքիայում մահացել է հայտնի  պոլսահայ գործարար Ղազարոս Ունանը, ով երկար ժամանակ առողջական խնդիրների պատճառով գտնվում էր Ստամբուլի հիվանդանոցներից մեկում։

Նա ծնվել էր 1934թ․։ Ապրել է Ստամբուլի Բեյողլու շրջանում։ Երիտասարդ տարիքում ընդունվել էր Ստամբուլի ամենահեղինակավոր հայկական «Կենտրոնական վարժարանը», սակայն ուսումը կիսատ էր թողել։

Պոլսահայ գործարարը  կարճ ժամանակով ղեկավարել է Ստամբուլի Շիշլի շրջանում գտնվող սպորտային խմբակներից մեկը։

Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի կայքը հայտնում է, որ Ունանը հանդիսանում էր նաև  փողկապների արտադրությամբ զբաղվող  «DÜK» հայտնի ընկերության հիմնադիրը, որը հիմնադրվել էր  1999 թ․-ին։

Նա ակտիվ դերակատարություն է ունեցել պոլսահայ համայնքի սպորտի զարգացման ծրագրերում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել