Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Բլեյանը` Նիկոլ Փաշինյանին. «Դիլիջանի դպրոցը հայաստանյան բրենդ չէ»

Հունիս 06,2018 14:38 Share

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հունիսի 6-ին «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց, որ վատ է վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Դիլիջանի դպրոցում ունեցած անգլերեն ելույթին: «Որովհետեւ դա հայաստանյան բրենդ չէ, Հայաստանում չի ստեղծված, իսկ Հայաստանում ստեղծված է հեղինակային կրթական ծրագիր, որը Բլեյանի դպրոցն է, դա հայաստանյան է` անկախ թերություններից` ինչպես չորանոց, ծիրանի այգի կամ մի այլ բան»,-ասաց Աշոտ Բլեյանը:

Նա նաեւ նշեց, որ Փաշինյանի բոլոր զավակները իրենց կրթահամալիրի սաներ են, ապա հավելեց. «Կա Շուշան Փաշինյան, որը թույլ չի տա, որ Նիկոլը երկրորդ սխալ քայլն անի։ Ես վստահ եմ ուղղակի, որովհետև այդ պայծառ, զուլալ աղջիկը կպաշտպանի այդ մանկավարժությունը, որը նաև իր մանկավարժությունն է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930