Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էին եկել Վիգեն Սարգսյանն ու Դավիթ Հարությունյանը

Հունիս 06,2018 18:04

Այսօր խորհրդարանում ՀՀԿ-ական «դեսանտ» էր իջել: Խորհրդարան էին եկել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Նրանք բավական երկար`մի քանի ժամ, մնացին խորհրդարանում:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի սենյակում թեժ քննարկումներ էին: Թե ի՞նչ էին քննարկում ՀՀԿ-ականները`ոչ ոք չասաց:

Վիգեն Սարգսյանն ասաց`ոչինչ չի մեկնաբանելու: Դավիթ Հարությունյանն էլ ասաց` եկել է ընկերներին տեսության:

Դավիթ Հարությունյանը նաեւ ՀՅԴ-ական ընկերոջը տեսավ. Արմեն Ռուստամյանի հետ ջերմ բարեւեցին:

Վահրամ Բաղդասարյանը կարկառուն ՀՀԿ-ականների այցը խորհրդարան տարօրինակ չհամարեց: Հիշեցրեց` իրենց կուսակցության ղեկավար մարմնի անդամներ են Վիգեն Սարգսյանն ու Դավիթ Հարությունյանը:

Ի դեպ, Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հարցերին չէր պատասխանում: Ասաց`զբաղված է: Ելույթ է գրում: Հավանաբար, վաղը քննարկվելիք կառավարության ծրագրի վերաբերյալ ելույթի մասին է խոսքը: Այդ ընթացքում էր, որ Դավիթ Հարությունյանը եւ Վիգեն Սարգսյանը Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակում էին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930