Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին այժմ կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն, անկախ հաշվառման վայրից

Հունիս 15,2018 20:03

ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, գործող ընթացակարգերը պարզեցնելու և առավել հասանելի դարձնելու նպատակով անձնագրային համակարգում կատարվել է գործող ընթացակարգերի փոփոխություն, համաձայն որի՝ քաղաքացին հին նմուշի անձնագիր ստանալու, փոխանակելու և անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն, անկախ հաշվառման վայրից։

Բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ անձը չունի հաշվառում և դիմում է անձնագրավորման համար։ Միայն այդ դեպքում է, որ քաղաքացին դիմելու է ըստ բնակության վայրի անձնագրային ծառայություն հաշվառվելու և անձնագրավորվելու համար։

Ընդ որում, եթե քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում չունի հաշվառում և ցանկանում է անձնագրում կատարել օտարերկյա պետությունում վավերականության նշում, այդ դեպքում նույնպես կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն (հաշվառում չունենալը հիմք չէ անձնագրում վավերականության նշումը մերժելու համար, ի տարբերություն անձնագրավորման)։
Նոր ընթացակարգը գործելու է սույն թվականի հունիսի 19-ից։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930