Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Գրիգորյան. «Դադարեցնում ենք ցույցերը»

Հունիս 17,2018 14:09

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջող «Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» ՀԿ-ի ներկայացուցիչներն ու «Մերժի՛ր Կարենին» նախաձեռնության անդամները չներկայացան Արմավիրի մարզպետի մոտ հանդիպման: Այս մասին հայտարարեց Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Երեկ մարզպետը քաղաքապետ Կարեն Գրիգորյանին եւ ընդդեմ քաղաքապետի բողոքի ցույցի կազմակերպիչներին զսպվածության կոչ էր արել, եւ առաջարկել հանդիպել իր հետ եւ քննարկել ցույցերը հանգուցալուծելու տարբերակներ: Մարզպետի հրավերն ընդունել էր Էջմիածնի քաղաքապետը եւ գնացել հանդիպման:

Միրիջանյանը լրագրողներին ասաց, որ իրենք սպասել են, սակայն քաղաքապետի հրաժարականը պահանջողներն այդպես չներկայացան. «Դեռ փակ չէ ոչ մի բան, պատրաստ ենք ընդունել բոլորին, զրուցել, հասկանալ: Քննարկեցինք բազմաբնույթ հարցեր, եւ ամենակարեւորը՝ եւս մեկ անգամ ես իմ դիրքորոշումն եմ արտահայտում, որն այսօր նաեւ պետության դիրքորոշումն է՝ հորդորում ենք պահպանել հասարակական կարգը՝ հարգելով բոլորի սահմանադրական իրավունքները: Մենք քաղաքապետի հետ քննարկեցինք նաեւ այդ հարցը, իրենք դադարեցնում են ցույցը եւ հացադուլը, այսինքն՝ վերադառնում են բնականոն կյանքին: Մնացածը եղել են զուտ աշխատանքային քննարկումներ՝ մանկապարտեզների իրավիճակ եւ այլն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հ.Գ. Էջմիածնի քաղաքպետ Կարեն Գրիգորյանն էլ մարզպետի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ դադարեցնում են բոլոր տեսակի գործողությունները. «Ընդունում ենք իշխանությունների կոչը եւ բաց ենք ցանկացած լսումների, քննարկումների համար»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930