Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան պատերազմի զոհերի ծնողների հայտարարությունը՝ Մանվել Գրիգորյանի մասին ԱԱԾ բացահայտման մասին

Հունիս 25,2018 16:55

Հունիսի 16-ին ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված գողությունը, որը կատարվել է Մանվել Գրիգորյանի և իր շրջապատի կողմից, մեզ խորը ցավ պատճառեց՝ մեր վիշտն ավելի բորբոքելով: Մենք՝ ապրիլյան պատերազմի նահատակների ծնողներս, մեր ցասումն ու վրդովմունքն ենք հայտնում այս առիթով:

Պահպանելով անմեղության կանխավարկածը՝ հույս ենք հայտնում, որ այս աղմկահարույց և բարոյական ոչ մի չափանիշի մեջ չտեղավորվող թալանը կբացահայտվի բոլոր մանրամասներով, և բոլոր մասնակիցները կկանգնեն օրենքի առջև:

Ավելորդ չենք համարում նշել, որ միգուցե այդ մեկ փամփուշտը, մեկ բինտը, մեկ շտապ օգնության մեքենան, մեկ ամենագնացը կարող էին փրկել մեր տղաներից որևէ մեկի կյանքը, էլ չենք խոսում սննդի մասին:

Հարգելիʹ հայրենակիցներ, մենք դատապարտում ենք ինչպես այս, այնպես էլ ցանկացած տեսակի գողություն, որ կատարվել է բանակից: Մենք փոքրիշատե կմխիթարվենք միայն նրանով, որ պատժվեն բոլոր մեղավորները:

Հարգանքներով՝

ՀԵՐՈՍՆԵՐ

1.Արմենակ Ուրֆանյանի,
2. Ռոբերտ Աբաջյանի,
3.Անդրանիկ Զոհրաբյանի,
4.Քյարամ Սլոյանի ,
5.Սասուն Մկրտչյանի,
6.Մհեր Երզնկյանի ,
7.Վահե Զաքարյանի,
8.Նորիկ Գասպարյանի,
9.Ադամ Սահակյանի ծնողներ:

Հ.Գ. Հայտարարությունը բաց է և կարող են միանալ Հայոց աշխարհի համար նահատակ դարձած զինծառայողների հարազատները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930