Լրահոս
Օրվա լրահոսը

Ապարանցին ասում է «Ինչ լավ կլիներ՝ ԱԱԾ-ն մի քանի ժամով մեր տուն գար ու մի քիչ փող գտներ». «168 ժամ»

Հուլիս 12,2018 12:16

Եթե նկատեցիք, անցած շաբաթ թե Ոստիկանությունը, թե ԱԱԾ-ն ավելի համեստ բացահայտումներ հրապարակեցին։ Նրանց աշխատանքի տեմպի անկումն աննկատ չանցավ։ Նոր անեկդոտ ծնվեց։ Ապարանցին ասում է «Ինչ լավ կլիներ՝ ԱԱԾ-ն մի քանի ժամով մեր տուն գար ու մի քիչ փող գտներ»… Կարճ ասած՝ շոգն իր անմիջական դրոշմն է թողնում մեր անձնական ու հասարակական կյանքի վրա։ երկու գեներալների ձերբակալությունից հետո հասարակությունը երրորդ գեներալին է սպասում։

Իսկ լրագրողները, որպես հասարակական պահանջմունքների սպասարկող, վերցնում են իրենց տեսաձայնագրող սարքերն ու շտապում հաջորդ գեներալին գտնելու։ Բայց երրորդ գեներալը՝ Միհրան Պողոսյանը, խորհրդարանական միջանցքում ինքն է հարցեր ուղղում լրագրողներին։ «Ես հրաշալի տեսք ունե՞մ,- հարցնում է նա ու շարունակում,- Ակտիվ մարդը չի մարում»։ Շարունակում է ու ավելացնում, որ «օֆշորի գործի» վերաբացվելու դեպքում ինքը պատրաստ է օգնելու նոր իշխանություններին։

Հասարակական այս սպասումը Բեքետի վերնագիրն է հիշեցնում։ Բոլորը Գոդոյին են սպասում։ Հատկապես՝ ԱԱԾ-ից։ Եվ ԱԱԾ-ն հայտարարում է, որ իրականացված, գործողությունների արդյունքում բերման է ենթարկվել Մարտունու զինվորական կոմիսարը։ Ափսոս, կոչումը չի նշվում։ Չնայած, որ հասարակությանը շոգն առայժմ խանգարում է նկատել, որ խանութներում բոլշևիկյան բառապաշարով ասած՝ «սողացող թունդ հակահեղափոխություն» է սկսվել՝ պակասում է ապրանքատեսականին:

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031