Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքին

Հուլիս 16,2018 22:00

Հուլիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքին՝ վշտակցություն հայտնելով Տղիբուլիի հանքահորում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

Նորին Սրբության գրության մեջ ասված է․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր զորակցությունն ենք բերում Ձեզ և մեր եղբայր վրաց ժողովրդին՝ խորին ցավակցություն հայտնելով Տղիբուլիի հանքահորում վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին։

Մեր աղոթքն է, որ Երկնավոր մեր Հայրը Իր Սուրբ Հոգով մխիթարի բոլոր  սգավորներին և բարի ապաքինում պարգևի վիրավորներին»։

Վեհափառ Հայրապետը հայցել է Բարեգութ Տիրոջ  մշտամնա օրհնությունն ու հովանին Վրաստանին և նրա բարեպաշտ ժողովրդին։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031