Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Դեսպան Մարկո Ռոմոլին Գարեգին Երկրորդին ներկայացրեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի կողմից Հայաստանում իրականացվող առողջապահական և սոցիալական աջակցության ծրագրեր

Նոյեմբեր 03,2026 16:58 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն Մարկո Ռոմոլիին։

Ողջունելով դեսպանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը շնորհավորեց նրան դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ գործունեություն։

Հանդիպմանը Հայոց Հովվապետը բարձր գնահատեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մարդասիրական գործունեությունն ու հայ ժողովրդին ցուցաբերած աջակցությունը՝ կարևորելով Հայաստանում Մարտական Ուխտի բարեսիրական և առողջապահական ծրագրերի շարունակականությունը։ Նորին Սրբությունն անդրադարձավ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական, առողջապահական և հոգեխնամ առաքելությանը՝ մասնավորապես Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կարիքներին և նրանց ցուցաբերվող աջակցությանը։

Իր հերթին դեսպան Մարկո Ռոմոլին շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար և ներկայացրեց Մարտական Ուխտի կողմից Հայաստանում իրականացվող առողջապահական և սոցիալական աջակցության ծրագրերը։

Զրույցի ընթացքում խոսվեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ մարդասիրական ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին, կարևորվեց համատեղ ջանքերը՝ սոցիալական դժվարությունների առաջ կանգնած ընտանիքներին աջակցելու գործում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30