Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Դիմել են ՀՔԾ-ին՝ թույլ տալ Խաչատուրովին մեկնել ՀԱՊԿ աշխատանքի. Aysor.am

Օգոստոս 01,2018 21:01

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով թույլ տալ Խաչատուրովին մեկնել Մոսկվա աշխատանքի, Aysor.am-ին տեղեկացրեց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Վկայակոչելով Քրեական դատավարության օրենսգիրքը՝ փաստաբանն ասաց, որ մեղադրյալի համար, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը որևէ պարտականություն չի սահմանում։ Այդուհանդերձ, նույն օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է, որ եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազը դիմում է դատարան` գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Յուրի Խաչատուրովը հանդիսանում է միջազգային կազմակերպության (ՀԱՊԿ) Գլխավոր քարտուղարը, ունի ամենօրյա և անհետաձգելի աշխատանքային պարտականություններ, որոնց չկատարումը կարող է հանգեցնել միջազգային կազմակերպության ընդհանուր աշխատանքների կազմալուծմանը, դրա միջազգային վարկի և հեղինակության անկմանը և այն, որ Յուրի Խաչատուրովը վարույթն իրականացնող մարմնի առաջին իսկ կանչով ներկայացել է, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված անբարենպաստ հետևանքից խուսափելու համար, միջնորդություն ենք ներկայացրել ՀՔԾ, սակայն մինչ այս պահը որևէ արձագանք չունենք միջնորդության վերաբերյալ», – ներկայացրեց փաստաբանը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Aysor.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031