Այսօր Գյումրու Օյունջյանի անվան վարժարանում աշխատանքային փակ խորհրդակցություն անցկացրեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Ինչպես խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց ոստիկանապետը՝ Շիրակի մարզային վարչության իր գործընկերների հետ քննարկել է կատարված աշխատանքները, իր կողմից տրվել են հանձնարարականներ, ուշադրության է հրավիրել բացթողումներին։ Հանցատեսակներից առավել շատ ուշադրության է հրավիրել բնակարանային գողություններին, որոնք շատ են մտահոգում քաղաքացիներին։


«Գտնում եմ, որ ոստիկանությունը ուղիղ միջամտություն ունի ընտրությունների արդյունքների հետ: Արդյունքների վրա ազդեցություն ունենալը չի նշանակում, որ ոստիկանությունը զբաղվում է ընտրակեղծիքներով և այլն, բայց չծառայելով, ցուցակները պատշաճի չբերելով, ցուցակները լինելով չճշտված, թերի նպաստում ենք արդյունքների վրա։ Տեղամասերում պատշաճ չծառայելով՝ նպաստում ենք արդյունքների վրա, չկանխելով ընտրակաշառքները՝ նպաստում ենք արդյունքների վրա։ Վստահեցնում եմ ձեզ՝ Հայաստանի Հանրապետությունում անկախ նրանից՝ ինչ ընտրություն է տեղի ունենալու, հավատացեք ունենալու ենք նախադեպը չունեցող ընտրություններ»,- վստահեցրեց Վալերի Օսիպյանը։

Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ՀՀ ոստիկանությունում իսպառ վերացված է կոռուպցիան, իսկ այն գործընկերները, որոնք դա չեն հասկացել, կկրեն օրենքով նախատեսած պատիժ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































