Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ի տեսանյութը՝ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գործարան» այցի մասին (տեսանյութ)

Օգոստոս 08,2018 19:34

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

Ստացված տվյալների հիման վրա 2018թ. օգոստոսի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և ՀՔԾ քննիչների կողմից նշված վայրում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, 2 հատ «ՍՎԴ» տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:

Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը համատեղ իրականացնում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռքբերման աղբյուրները և դրանց` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին  գործադրված լինելու հանգամանքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

08.08.2018թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Նման մարդանց կարելի է համարել, 2008 թվականի մարտիմեկյան դեպքերից 10 տարի անց, միայն արյունալի իրադարձությունների մասնակիցներ:Հայաստանին չի հաջողվում պարզել արյունալի իրադարձությունների շղթան:
    Բայց մի բան է դառնում հասկանալի 2013 փետրվարի 1-ին մահափորձ է տեղի ունենում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ: Նախագահական ընտրությունների թեկնծու Պարույր Հայրիկյանը խանգառում էր ներկա նախագահին Սերժին, իսկ Հովիկ Աբրահամանը այն ժամանակ որպես ՀՀ ԱԺ նախագահ Սերժի վերընտրումից հետո պետք է զբաղեցներ «վարչապետի» աթոռին: Չեմ կասկածում որ փորձաքննութունից պարզվի որ Պարույր Հայրիկյանի դեմ կատարած մահափորձի ժամանակ կրակվել է բռնագրաված ատրճանակներից մեկը կամ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ:
    Դա հանրաճանաչ «Արարատի» կլանի մի մասն է ազգի հերոս Վազգեն Սարգսյանի հովանու ներքո:1996 թ. ժողովրդի վրա կրակել է Էջմիածի երկրապահն
    Մանվելի եղբորորդիներ Զնդոյի եվ Հրանի ղեկավարությամբ եվ Արարատի
    երկրապահի տղները Վազգենի գլխավորությամբ որն առաջինն է կրակում ավտոմատով ժողովրդի գլխավերեվում:

    Վազգենից հետո «Արարատի» կլանը անցնում Հովիկ Աբրահամյանի ձեռքը, որն էլ շուտով կգա պատասխանատվության:

    ՀՊԿ Հայկական Պետությունների Կուսակցություն

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031