Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին. «Արցախպրես»

Օգոստոս 17,2018 15:39 Share

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 17 ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հանուն Արցախի» երիտասարդական, հասարակական կազմակերպության նախագահ Գոռ Բալասանյանը՝ մանրամասնելով, որ նախաձեռնությունը պատկանում է իրենց կազմակերպությանը, որին աջակցել է «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թևը:

«Հանրահավաքին կմասնակցեն երիտասարդներ Արցախի տարբեր շրջաններից: Մեր նպատակն է Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը պահպանելն ու ամրապնդելը»,- նշել է Գ. Բալասանյանը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել