Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետարանի գլխավոր մասնագետը Վրաստանում ավտովթարի հետեւանքով  մահացել է

Օգոստոս 28,2018 13:16

Երեկ՝ օգոստոսի 27-ին,  մահացել է  Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցապ վարչության գլխավոր մասնագետ  Սամվել Քամալյանը: Նա վերջերս, իր արձակուրդի ժամանակ,  բժիշկների խմբի հետ մեկնել է Վրաստան` հանգստանալու, այնտեղ  նրանց ավտոմեքենան վթարի է ենթարկվել: Ս. Քամալյանը վթարի ժամանակ  նստած է եղել վարորդի կողքին, ծանր վնասվածքներ է ստացել:   Նա 61 տարեկան էր: Համացանցում   ցավակցության եւ ափսոսանքի բազում խոսքեր են գրվել համեստ եւ բարի մարդու, առողջապահության  լավ մասնագետի մահվան կապակցությամբ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031