Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկանում եմ ուղղել այն սխալը, որը թույլ տվեց Անգելա Մերկելը. Եվրախորհրդարանի պատգամավորը՝ Հայաստան և Արցախ այցելելու մասին

Օգոստոս 30,2018 15:03

Այսօր՝ օգոստոսի 30-ին Արցախում գտնվող Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնը հանդես է եկել մամուլի ասուլիսով:

Եվրախորհրդարանի պատգամավորը նախ նշել է, որ ցանկանում է ուղղել այն սխալը, որը թույլ է տվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ օրեր առաջ Երևանում իր ելույթի ժամանակ բացահայտ չարտասանելով «Ցեղասպանություն» բառը:

«Կարծում եմ, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացել է, և միայն այն փաստը, որ Անգելա Մերկելն օրեր առաջ Հայաստանում էր ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Գերմանիա է, դա արդեն շատ բանի մասին է վկայում»,- նշեց Մ. Զոնեբորնը:

Նա ընդգծեց, որ հատկապես շատ է տպավորված, որ գործընթացը իրականացվել է խաղաղ ճանապարհով և նշեց, որ շատ երկրներ կան, որ կարող են Հայաստանից օրինակ վերցնել:

Մ. Զոնեբորնը նաև նշեց, որ Հայաստանը պետք է կամուրջ հանդիսանա Եվրոպայի և Ռուսաստանի միջև:

Ինչ վերաբերում է Արցախ այցելելուն, ապա նրա խոսքով, նպատակներից մեկն Ադրբեջանի «սև ցուցակի» կազմն ընդլայնելն է: «Ես տեղեկացա, որ այդ ցուցակում կան ավելի քան 700 անձինք՝ աշխարհի տարբեր երկրներից: Այդպիսով մենք ծրագրել ենք հաջորդ տարի Արցախ այցելել զբոսաշրջիկների մեծ խմբով և արդյունքում այդ ցուցակը հասցնել 1000-ի»,- նշեց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ Արցախում հատկապես շատ է հավանել մարդկանց աննկարագրելի ջերմությունը, և այն նպատակաուղղվածությունը, որն առկա է Արցախում՝ ժողովրդավար պետություն կառուցելու համար:

«Ինձ համար շատ հիասթափեցնող է, որ Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող ագրեսիվ հայտարարությունների վերաբերյալ միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքներ չեն լինում: Ինձ համար ինքնորոշման իրավունքը հանդիսանում է հիմնարար իրավունք և դրա մասին խոսք լինել չի կարող»,- ընդգծել է Եվրախորհրդարանի պատգամավորը, նշելով, որ կանի ամեն ինչ, Եվրոպայում Արցախի մասին հնարավորինս շատերին տեղեկացնելու համար:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031