Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Օսիպյան. «Փողոցային երաժիշտների գործունեությունը կսահմանափակվի»

Օգոստոս 30,2018 17:26

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի կարծիքով՝ փողոցային երաժշտությունը շատ հաճելի է, հատկապես՝ զբոսաշրջիկների ու անցորդների համար, բայց այն աղմուկ է դառնում տեղի բնակիչների համար, ուստի նրանք պետք է պահպանեն համակեցության կանոնները: Ոստիկանապետն ասաց, որ փողոցային երաժիշտների գործունեությունը պետք է սահմանափակել մինչեւ ժամը 23։00-ն:

«Մենք ունենք բազմաթիվ ահազանգեր բնակիչներից»,- ասաց Օսիպյանը: Նա վստահեցրեց՝ երեկ ոստիկանությունը 2 ահազանգ է ստացել, ոստիկաններն էլ համապատասխան արձագանք են տվել։

Անդրադառնալով ուկրաինացի երաժիշտների հետ կապված երեկվա միջադեպին, ոստիկանապետն ասաց՝ նրանք եղել են ոչ սթափ վիճակում, եւ ոստիկաններին խնդրել են միջամտել հենց պողոտայի անցորդները:

WTF!!! армянский полицейский выкручивает голову фрику на Северном проспекте в Ереване, за развлечения "ненормативным" образом, видимо. Насколько правомерны ТАКИЕ!!! действия полиции в отношении человека, в данном случае гражданина Украины. смотреть до конца, максимальный перепост. Полиция, объясните ваши действия, правозащитники – вам слово. Меня трясло полчаса от увиденного, наверное правомерно говорить также: насколько правомерны ТАКИЕ действия полиции в пристутствии свидетелей, среди которых были также дети, не достаточно ли просто предупреждения??#PoliceArmenia #OmbudsmanArmenia Armenian policeman is twisting a freak's head at the Northern Avenue. How much such measures are being authorised towards human beings, for just having fun, maybe acting in a non-conventional way. Watch till the end.

Gepostet von Oksana Musaelyan am Mittwoch, 29. August 2018

«Ես ճշտեցի՝ երկուսն էլ եղել են ոչ սթափ վիճակում, եւ միջադեպը եղել է երկուսի միջև, քաշքշել են իրար, տվել են միմյանց հայհոյանքներ, ոստիկանները ստիպված են եղել միջամտել, քանի որ անցորդներն են հենց ուղղորդել ոստիկաններին, թե՝ չե՞ք տեսնում, որ այնտեղ ոչ սթափ վիճակում քաշքշում են իրար: Ոստիկանները նրանց մոտ տեսել են գարեջրի տարաներ, այսինքն՝ կոպիտ խախտում կար համակեցության կանոնների, հասարակական վայրերում ալկոհոլի օգտագործման», -ասաց ոստիկանապետը: Նա վստահեցրեց՝ նրանք օրենքի սահմաններում են բերման ենթարկվել ոստիկանություն, որտեղ կազմվել է արձանագրություն, եւ ժամկետը լրանալուց հետո ազատ են թողնվել:

Մանրամասն՝ տեսանյութում

Հյուսիսային պողոտայում փողոցային երաժիշտների ու ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին էլ Օսիպյանն ասաց՝ այդ գործողության ընթացքում օրենքի որեւէ խախտում չի եղել, եւ ծառայողական քննության անհրաժեշտություն չկա:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031