Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հրավիրված է եղել Արցախ. past.am

Սեպտեմբեր 05,2018 14:42 Share

past.am. Արդեն քանի օր է ՀՀ նախկին վարդապետի անձի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Որքան էլ որ զարմանալի է,  պատճառը Հովիկ Աբրահամյանի սեպտեմբերի 2-ին կատարած այցն էր Արցախի Հանրապետություն: Որոշ լրատվամիջոցներ շրջանառության մեջ դրեցին այն տեսակետը, թե իբր Հ. Աբրահամյանն Արցախ էր գնացել ոչ թե պաշտոնական հրավերով, այլ` սեփական նախաձեռնությամբ: Պարզաբանում ստանալու համար, թե արդյոք Արցախի Հանրապետության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ նախկին վարչապետը պաշտոնական հրավերք  ունեցել է. թե ոչ, Past.am-ը կապ հաստատեց Հովիկ Աբրահամյանի հետ, ով նշեց, որ ինքը միջոցառումներին մասնակցելու հրավիրատոմս է ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նարինե says:

    Դե ուրեմն ձեր ականջներին օղ արեք ,որ երբեք Աբրահամյանը ոչ մի անգամ չի խաբել, առավել եվս ժողովրդին։ Բավական է չհոգնեցիք այդ մարդուն հետապնդելով։ Գնացեք Հայկոներին, Արարատներին ,ու շատ շատ հետաքրքիր բաներ կա ասելու
    պարզաբանելու նրանց մասին։

  2. Նարինե says:

    Դուք ոչ մի անգամ չկասկածեք Աբրահամյանի ազնվության վրա ։Զարմանում եմ դուք չհոգնեցիք անհեթեթ բաներ գրելուց ։Խելացի գտնվեք, ավելի լավ կլինի,որ բոլորը իրենց գործով զբաղվեն։

Պատասխանել