Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ն իր զորակցությունն է արտահայտում ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին

Սեպտեմբեր 11,2018 18:45

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը

ՕԵԿ-ը մի կողմից իր մտահոգությունն է հայտնում, իսկ մյուս կողմից իր զորակցությունն է արտահայտում ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին` այսօր համացանցում հայտնված գաղտնալսման առնչությամբ:

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին միջոցներ ձեռնարկել գաղտնալսման հեղինակներին բացահայտելու առնչությամբ, որով փորձ է արվում հարված հասցնել երկրի ուժային կառույցների հեղինակությանը և ազդել երկրում սկիզբ առած կարևորագույն և աղմկահարույց բացահայտումների վրա:

Միևնույն ժամանակ կուսակցությունը իր անվերապահ աջակցությունն է հայտնում կառավարությանը և իրավապահ մարմինների ղեկավարներին ու աշխատակիցներին, կոչ անելով հետևողականորեն շարունակել մարտի 1-ի լիակատար բացահայտման, երկիրը կողոպտած, կոռուպցիայի, թալանի և գանձագողության մեղավորների հայտնաբերման և պատասխանատվության կանչելու գործում:

Հույս ենք հայտնում, որ այս դիպվածը էլ ավելի նպատակային կդարձնի մեր ողջ իրավապահ համակարգի գործունեությունը քրեական և կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930