Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ասում է՝ Գագիկ Բեգլարյանն օլիգարխ է. պետք է ապացուցի». Գալուստ Սահակյանը` Նիկոլ Փաշինյանին

Սեպտեմբեր 12,2018 12:26

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, խորհրդարանի նախկին ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը «խայտառակ երեւույթ» է համարում: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Գալուստ Սահակյանն ասաց, որ իր կարծիքով՝ բավական վտանգավոր երեւույթ է նաեւ այդպիսի պաշտոնյաններին գաղտնալսելը։

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Նիկոլ Փաշինյանի` երեկ արած այն հայտարարությամբ, որ որոշ օլիգարխներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ կասկածներ կան, որ այդ գաղտնալսումը նրանք էլ իրականացրել են: Գալուստ Սահակյանն ասաց`չի կարծում, թե որեւէ մեկը նման գաղտնալսման սարքեր ունենա. «Գաղտնալսման գործիքներն այդքան հեշտ գործիքներ չեն, որ յուրաքանչյուրն ունենա ու լսի: Առավել եւս, դժբախտություն է մեր պետության համար, երբ մարդիկ հեռախոսով որոշում են, թե հետագա գործողություններն ինչ պետք է անել: Կարող էին հանդիպել եւ խոսել: Ի՞նչ է նշանակում հեռախոսով խոսել, թե ինչ գործողություններ են անելու»:

Անդրադառնալով «ռեյդ» իրականացնելու եւ օլիգարխների թիկնազորներին ասֆալտներին պառկեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին էլ, Գալուստ Սահակյանն ասաց. «Նախ, պետք է վերծանել, թե օլիգարխն ինչ բան է: Ինչ վերաբերում է նրան, որ օլիգարխները ՀՀԿ-ից են, դա էլ շատ ճիշտ չէ: Եթե օլիգարխներ գոյություն ունեն, պետք է ասել, թե այդ օլիգարխներն ովքեր են: Դուք ասեք, ո՞վ է օլիգարխ, ես էլ պատասխանեմ»:

Լրագրողներից մեկը նկատեց`անուններ հնչում են`Գագիկ Բեգլարյան, Հովիկ Աբրահամյան, Սամվել Ալեքսանյան: «Սամվել Ալեքսանյանի օլիգարխությունը ո՞րն է, որ մոտ 30-40 հազար աշխատատեղ է բացել եւ մեր ժողովուրդն աշխատո՞ւմ է: Այլ բան է, որ աշխատանքի մեջ որոշակի խախտումներ կարող են տեղի ունենալ, այդ պատճառով կան համապատասխան ինստիտուտներ: Կարծում եմ, բոլորն էլ ինչ-որ չափով կարող են օժանդակել այդ խնդրին: Չի կարելի լինել երկրի վարչապետ եւ անընդհատ ընդդիմադիր խոսել: Եթե ասում է՝ Գագիկ Բեգլարյանն օլիգարխ է. պետք է ապացուցի, որ օլիգարխ է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930