Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետն ասում ա՝ փակեք». ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնազերծված հեռախոսազրույցը Խաչատուրովի մասին. սղագրություն

Սեպտեմբեր 11,2018 15:58

Youtube-ում տարածվել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսակցությունների ձայնագրությունը, որտեղ նրանք քննարկում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի գործերը: Ընդհանուր առմամբ ներկայացվել է երեք հեռախոսազրույց, որոնց սղագրությունները ներկայացնում ենք ստորև.

***

Սասուն Խաչատրյան. – Հա՛, ընկեր ջան:

Արթուր Վանեցյան. – Ապե՛ր, ի՞նչ կա:

Ս.Խ. – Ընկե՛ր, ցուցմունք տվեց, գրել էր …

Ա. Վ. – Ո՞նց ա բացատրում իրա ….

Ս.Խ. – Ոչ մի բան: Ասում ա՝ էս ինչ ա: Տղերքը պատմում էին, ասում ա ….

Ա.Վ. – Ո՞րը: Էդ հրամանի վրա բան եղա՞վ:

Ս.Խ. – Հը՞, որոշման վրա: Դե որոշումը, որ ներկայացրել էինք …

Ա.Վ. – Իսկ հրամանը, որ տեսել ա … որ Հարությունյան Միշայի հրամանը տեսել ա, ի՞նչ ա ասել:

Ս.Խ. – Այ ցավդ տանեմ, ինքը խի չգիտե՞ր Հարությունյան Միշայի հրամանը:

Ա.Վ. – Դե երևի չի տեսել:

Ս.Խ. – Իրան մեղադրանքի որոշումն ա ցույց տվել, որի մեջ էդ հրամանի մասին գրած ա:

Ա.Վ. –  Հա:

Ս.Խ. – Ինքն էլ շուխուր ա գցել՝ բա ես ինչ ա, բան:

Ա.Վ. – Հա:

Ս.Խ. – Պաշտպանն էլ Սահակյան Ռուբոն ա:

Ա.Վ. – Հա:

Ս.Խ. – Սկսել ա՝ բա քննչական խմբի բոլոր անդամների տվյալները տվեք: Մի հատ սենց բան էր գրել՝ տենանք էն ժամանակ էդ նույն մարդիկ քննչական խմբի անդամ են եղե՞լ,  էդ ո՞նց եղավ էն ժամանակ չեն արել հիմա են անում, ուրեմն՝ քաղաքական հետապնդում ա, բան … սենց հիմար բաներ էր գրել:

Ա.Վ. – Հա:

Ս.Խ. – Ըստ էության ոչ մի բան էլի, ընկեր: Էն Գևորգյան Արմենն էլ եկավ ցուցմունք տալու …

Ա.Վ. – Ինձ դատավորները նոր զանգեցին:

Ս.Խ. – Հա:

Ա.Վ. –  Ինձ դատավորը նոր զանգեց: Դե մի քիչ վախեցած ա:

Ս.Խ. – Հա:

Ա.Վ. – Ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը: Հրա՞չ, հա՞: Հրա՞չ ա անունը դատավորի:

Ս.Խ. – Հրա՞չ:

Ա.Վ. – Դատավորի անունը:

Ս.Խ. – Չեմ իմանում:

Ա.Վ. – Մի խոսքով՝ դատավորը, ով որ պետք ա կալանքը տա:

Ս.Խ. – Հա:

Ա.Վ. – Ասել եմ՝ դուխով: Բա մի հատ հիմքերը պրոստո նայեմ, պարոն Վանեցյան, հետո զանգեմ զեկուցեմ, էս անեմ, էն անեմ:

Ս. Խ. – Թո՛ղ նայի, թո՛ղ նայի:

Ա.Վ. – Ասեցի նայի հիմքերը, հետո կզանգես: Բա կալանքը ուզես չուզես, պիտի տաս:

Ս.Խ. – Հա՛, հա՛, ընկեր ջան: Էսի եթե կալանքը տանք …

Ա.Վ. – Վոբշմ, եթե տանք …

Ս.Խ. –  … սաղ կսկսեն գրելը, ընկեր, ինձ թվում ա:

Ա.Վ. – Դավայ, Միշային էլ, որ գրեն …

Ս.Խ. – Խաչատուրովին էլ ենք բան անում, ընկեր, էսօր:

Ա.Վ. – Արա, Խաչատուրովի հետ գործ չունեք, ախպեր, ОДКБ-ի շեֆն ա, արա՛:

Ս.Խ. – Կապ չունի, ընկե՛ր:

Ա.Վ. –  Խաչատուրովի … Խայտառակ կլինենք:

Ս.Խ. – Ինչի՞:

Ա.Վ. – Արա՛, ОДКБ-ի շեֆն ա, ա՛յ ընկեր:

Ս.Խ. – Չփակե՞նք, ընկե՛ր:

Ա.Վ. – Սպասի՛, վաղը գալիս եմ, արա՛: Վաղը գամ նոր Խաչատուրովին ձեռք կտաք …

Ս.Խ. – Չէ՛, չէ՛, ընկեր: Արդեն մեր մոտ ա, ընկեր: Հլը տենանք ինչ ցուցմունք ա տալիս:

Ա.Վ. –  Արա՛, այ ցավդ տանեմ, քաղաքական պրոբլեմ ա: Դրա խափանման միջոցը գոնե ստորագրությունը ընտրի, լուրջ եմ ասում: Ես ռուսների հետ հազիվ բարիշել եմ, հիմա բռնենք, լինենք խայտառակ:

Ս.Խ. – Վարչապետի հետ խոսա էլի, ընկե՛ր: Որովհետև ես ասել եմ, որ տանում եմ կալանքի:

Ա.Վ. – Լա՛վ, հեսա ես կխոսամ հետը, լա՛վ:

Ս.Խ. – Լա՛վ:

***

Սասուն Խաչատրյան – Հա՛, ընկեր ջան:

Արթուր Վանեցյան – Սասուն ջան, պրիվետ:

Ս.Խ. – Բարի լույս, բարի լույս, ախպե՛ր:

Ա.Վ. – Լա՞վ ես:

Ս.Խ. – Լավ, լավ, ախպե՛ր ջան: Դու ասա, ախպե՛ր:

Ա.Վ. –  Լավ: Ընկեր, Խաչատուրովին, եթե չենք ձերբակալում …

Ս.Խ. – Հա՛:

Ա.Վ. – Ի՞նչ ա լինում էդ դեպքում:

Ս.Խ. – Ընկե՛ր, դատարանը, որ կալանք չտա՞:

Ա.Վ. –  Հա՛:

Ս.Խ. – Պիտի ստորագրությունը ընտրվի խափանման միջոցը կամ գրավը լինի, դատարանը գրավը որոշի, ինքը մնա մեղադրյալի կարգավիճակում:

***

Սասուն Խաչատրյան – Հա՛, ընկեր ջան:

Արթուր Վանեցյան – Կարդացի՞ր:

Ս.Խ. – Պատասխան էի գրում քեզ, ընկեր ջան, հիմնավոր էդ պահին: Ախպերս նայի հիմա ոնց ա, ուրեմն՝ մենք ունենք երկու ռեժիմ ձերբակալման:

Ա.Վ. – Ըհը:

Ս.Խ. – Ձերբակալում անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա և ձերբակալում քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա: Ուրեմն՝ Քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա թույլատրվում ա միայն էն դեպքում, երբ որ կասկածյալը գտնվում ա այլ տեղանքում: Այսինքն՝ ես Երևանում եմ, կասկածյալը գտնվում ա Սիսիանում, ես որոշումը տալիս եմ հետաքննության մարմնին, ձերբակալման որոշումը, ասում եմ՝ գնա իրան ձերբակալի բեր: Էս՝ մի ռեժիմը:

Ա.Վ. – Հա՛:

Ս.Խ. – Երկրորդ ռեժիմը կոչվում ա ձերբակալում անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա: Դա էն ա, երբ անձը բռնվում ա հանցանքի վայրում, երբ որ նրա շորերի վրա արյուն են գտնում, եթե նրա մոտ զենք են գտնում: Էս էլ երկրորդ ռեժիմն ա: Երրորդ ռեժիմ … հա՛, մեկ էլ ձերբակալել թույլատրվում ա խափանման միջոցի պայմանները խախտելը:

Ա.Վ. – Հա՛:

Ս.Խ. – Էս երեքն ա, ախպե՛րս: Հիմա, էս երեքն էլ մենք չունենք: Եթե ես փորձեի անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա էդ մարդուն ձերբակալեի, իրա պաշտպանները իրանց ճղելու էին, ասելու էին՝ ընկե՛ր, էս քո կասկածը էս ի՞նչ հանցագործության հետք ես հայտնաբերել, որ դու իրան վռազ ձերբակալում ես, չես ուզում թողես, որ ինքը մի վայրկյան էլ մնա դուրսը: Էս ա խնդիրը:

Ա.Վ. – Հասկացա:

Ս.Խ. – Ընկե՛ր, խնդիր չկա: Հիմա Վահեն ա գալիս մոտս, Գրիգորյան:

Ա.Վ. – Ըհը:

Ս.Խ. – Վահեն մի հատ լուրջ բան կգրի հեսա, ընկե՛ր, ու ելույթ էլ կունենա, էդ սաղ հարցերին կպատասխանի, ախպեր ջան: Պրոստո իմ ելույթ ունենալը ճիշտ չի, էլի:

Ա.Վ. – Չէ՛, չէ՛, չէ՛: Թո՛ղ Վահեն խոսա որպես …

Ս. Խ. – Հա՛, Վահեն կխոսա, ախպեր ջան:

Ա.Վ. – … որպես փաստաբան, որպես փորձագետ:

Ս.Խ. – Որպես փորձագետ, նաև ինքը Եվրադատարանում ա …

Ա.Վ. – Ընկե՛ր, իսկ Խաչատուրովինը ո՞նց ա, հիմնավո՞ր ա:

Ս.Խ. – Ընկե՛ր, նույն բանն ա իրանց բոլորինը: Բայց ամենահիմնավորը դեռ Քոչարյանինն ա, Քոչարյանինը ու բանինը …

Ա.Վ. – Ախպե՛ր, մի հատ խնդրում եմ էլի, Խաչատուրովինը մի հատ շատ ուշադիր նայի, ռուսները … չնայած՝ վարչապետն ասում ա՝ փակեք, բայց ռուսները ոռները ճղում են:

Ս.Խ. – Ցավդ տանեմ, նայի՝ ասեմ, ախպե՛ր ջան, ուրեմն՝ ինքը ամեն դեպքում գլխավոր շտաբի հրամանատարն ա, ինքը իրավունք չուներ, ախպե՛ր ջան, պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա զորքը օգտագործեր: Որովհետև էդ ժամանակ մենակ նախագահն իրավունք ուներ ըտենց հրամանագիր ստորագրեր:

Ա.Վ. – Հա՛, հասկացա, բայց …. ա կատարել, դու Սեյրանին ձերբակալի:

Ս.Խ. – Ի՞նչ, չլսեցի, ո՞նց, ապե՛ր:

Ա.Վ. – Սեյրանին ձերբակալեք կամ Հարությունյան Միշային:

Ս.Խ. – Բա Սեյրանին էլ ենք բերելու, ընկե՛ր: Սեյրանին էլ ենք բերելու, որովհետև Սեյրանը վաբշե մի ուրիշ այլանդակություն ա արել, ընկե՛ր: Սեյրանի մեղքը գիտես ինչքան հիմնավոր ա … Ինքը էդ օրը գիշերը հելնում ասում ա՝ եթե դուք քաղաքացիներով հավաքվեք, ինչ որ բան անեք, զորքը ադեկվատ պատասխան կտա, շատ կոշտ, այսինքն՝ ինքը սպառնում ա ժողովրդին, ընկե՛ր:

Ա.Վ. – Հա՛, էդ հասկացանք, վսե, ընկե՛ր, եթե հիմնավոր ա … պրոստո ասում եմ …

Ս.Խ. – Նորմալ ա, նորմալ ա, ընկե՛ր:

Ա.Վ. – Խաչատուրովինը նայի էլի …

Ս.Խ. – Խոսալու ա Խաչատուրովը: Էսի էշի մեկն ա:

Ա.Վ. –  Իսկ եթե Խաչատուրովին կանչես հարցաքննես, նա ցուցմունք տա, խափանման միջոցը ուրիշ փոխես:

Ս.Խ. – Ցավդ տանեմ, ես խնդիր չեմ տեսնում, բայց ինքը մինչև չկալանավորվի, ցուցմունք չի տա:

Ա.Վ. – Դե հիմա իրան ասա:

Ս.Խ. – Դե հիմա ինքը իմ մոտ չի ցավդ տանեմ: Ես իրան ի՞նչ ասեմ:

Ա.Վ. –  Լավ դե …

Ս.Խ. – Թո՛ղ մի երկու օր նստի, ընկե՛ր, խելքը գլուխը կգա, ցուցմունք կտա:

Ա.Վ. – Իսկ էն բանին էլ էլի մի բան արա … էն Խաչատուրովի տեղակալին:

Ս.Խ. –   Հա, էն որ ասի՞ր:

Ա.Վ. – Հա՛:

Ս.Խ. – Ցավդ տանեմ, մի հատ հասկանամ էլի:

Ա.Վ. – Տեղակալն ա, օպերատիվ մասով, ընկե՛ր ջան:

Ս.Խ. – Հասկանամ կխոսանք, ընկե՛ր:

Ա.Վ. – Դավայ:

Ս.Խ. – Լավ, ախպեր, լավ:

 

https://www.youtube.com/watch?v=AZOc3HxZLLA

Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ

Հ. Գ. Պաշտոնական մեկնաբանությունները՝ հաջորդիվ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Եթէ սա (պայմանական եզրաբանութեամբ ասած) «հակայեղափոխականների» ձեռքի գործն է, ապա լրջագոյն խնդիրներ ունենք պետական ապահովութեան հարցերում): Մի՞թէ կարելի է նման ձեւաչափով ու նման բառապաշարով այդպիսի հարցեր քննարկել: Կատարեալ կրկէս է. գաղտնալսում են մի մարդու, որին ամենավերջինը պիտի գաղտնալսէին 🙁

    Իսկ եթէ սա իշխանութիւնների բեմադրածն էր (ի վերջոյ, մարդու հաւատը չի գալիս, որ ԱԱԾ տնօրէնին կարող էին գաղտնալսել), ապա սա շատ անյաջող նախաձեռնութիւն էր,, 🙁

    Երկու դէպքում էլ լաւ ՉԷ՛ 🙁

    Յ.Գ. Պարոն Վանեցեան, եթէ «գաղտնի ծառայութիւններից» գլուխ չէք հանում, գոնէ մեր ֆուտբոլի հաւաքականը կարգի բերէք,, Այս թեմայով արդէն երկրորդ անգամ եմ մեկնաբանում՝ https://www.aravot.am/2018/08/18/975995/

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930