Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ երկու ժամում ո՞ւմ պառկեցրին, երկու հատ խեղճուկրակ «Նիվայի» շոֆե՞ռ». Էդուարդ Շարմազանով

Սեպտեմբեր 12,2018 12:58

ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը վարչապետ Նիկոլ Փաշինյանից ակնկալում է հստակ գնահատական ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ: Այդ մասին այսօր ԱԺ փոխխոսնակն ասաց խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում: Իսկ որ գաղտնալսումն ապօրինի է, որ գաղտնալսման փաստը մտահոգիչ է` Էդուարդ Շարմազանովի համար երկրորդ կարծիք լինել չի կարող:

«Ոչ թե ԱԱԾ-ն կամ ՀՔԾ-ն պետք է զարմանա, այլ մենք պետք է զարմանանք, թե ինչպե՞ս են մեր համապատասխան կառույցների աշխատանքները լսում, ինչո՞ւ են նրանք այդքան անզգույշ: Եթե իրենց լսում են, ուրեմն մեզ էլ կարող են լսել: Էլ չեմ ասում, որ թուրքերի ու ադրբեջանցիների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան: Մենք պաշտպանված չենք։ Մյուս կողմից` Մերկելին են լսում, Փաշինյանի անունից զանգում են եվրոպական պաշտոնյաների հետ են խոսում… Սա իհարկե, դատապարտելի է, բայց առավել դատապարտելի է խնդրի բովանդակությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով, երեկ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին էլ, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը «փաստերը մանիպուլյացիայի է ենթարկել»։

«Հիմա ես հարց եմ տալիս՝ եղբայր, դուք բազմաթիվ անգամներ նշել եք, որ դատական մարմինների, իրավապահ մարմինների աշխատանքին չեք միջամտում, ոչ «Մարտի 1»-ի գործով, ոչ Քոչարյանի գործով, ոչ Խաչատուրովի, ոչ էլ որեւէ այլ գործով: Հիմա ո՞նց եղավ, որ ըստ այս ձայնագրության, դատավորը ԱԱԾ տնօրենի հետ կապի մեջ է մտնում եւ ասում՝ դուխով, ուզես-չուզես, պետք է կալանավորես: Ո՞նց է լինում, որ Խաչատուրովի կալանավորման որոշումը տեղի է ունենում ոչ թե փաստերի հիման վրա, նրա հիման վրա, որ ռուսների հետ նոր են բարիշել, ռուսները կնեղանան, թե չեն նեղանա: «Բաց թող, բաց մի թող, վարչապետն ասել է՝ փակեք, մի հատ վարչապետի հետ խոսենք» (մեջբերում է ձայնագրությունից-Ն. Գ.): Վարչապետն ի՞նչ կապ ունի այդ գործի հետ»,- տարակուսանք հայտնեց Էդուարդ Շարմազանովը։

Ըստ բանախոսի, Հայաստանում կա քաղաքական հետապնդում եւ քաղաքական պատվեր:

Gepostet von Radio Aurora am Dienstag, 11. September 2018

Անդրադառնալով օլիգարխների անվտանգության աշխատակիցներին «ասֆալտին պառկեցնելու» վերաբերյալ հարցին էլ, նա ասաց. «Ի՞նչ կապ ունի ասֆալտի վրա պառկեցնել, կամ այդ երկու ժամում ո՞ւմ պառկեցրին, երկու հատ խեղճուկրակ «Նիվայի» շոֆե՞ռ: Ի՞նչ է նշանակում ասֆալտի վրա պառկեցնել: Երեկվա իր հայտարարությամբ վարչապետը հայտարարեց քաղաքական տեռորի ժամանակաշրջանի սկիզբը: Դա վարչապետի ելույթ էր. ո՞ւմ վրա է մուննաթ գալիս, ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը, ի՞նչ կապ ունի ՀՀԿ-ն, մյուս երեք ուժերը»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930