Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները քննարկել են գլխավոր քարտուղարի փոփոխման հարցը

Սեպտեմբեր 26,2018 23:15

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում մասնակցեց ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

ԱԳ նախարարները քննարկեցին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ներկայացրին ՄԱԿ-ի շրջանակներում իրենց առաջնահերթությունները, անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի հարթակում ՀԱՊԿ անդամ-պետությունների նախաձեռնություններին ու դրանց փոխադարձ սատարմանը, մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ ընթացիկ աշխատանքների շուրջ:

Իր խոսքում նախարար Մնացականյանը կարևորեց նախարարական հանդիպման այս ավանդական ձևաչափը, որպես արտաքին քաղաքական համակարգման արդյունավետ հարթակ:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման շրջանակներում ծավալվող գործընթացի շուրջ:

ՀԱՊԿ անդամ պետությունների նախարարների ուշադրությանը ներկայացվեց նոյեմբերին Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի ու կանոնադրական մարմինների նիստերին, ինչպես նաև կազմակերպության աշխատանքային օրակարգին առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին ԱԳ նախարարները ստորագրեցին «Տարածաշրջանային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցության ակտիվացման», «Աֆղանստանում իրադրության, երկրի հյուսիսային նահանգներում ԴԱԵՇ-ի դիրքերի ամրապնդման և Աֆղանստանի իսլամական հանրապետությունից թմրամիջոցների տարածման վտանգի աճի», «Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրադրության կայունացմանն ուղղված ջանքերի» վերաբերյալ հայտարարությունները։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930