Այսօր առավոտյան, ինչպես նախապես իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, մարզպետ Վահե Ղալումյանը այցելել է Ազատամուտի դպրոց: Բավականին երկար դադարից հետո, դպրոցը վերսկսել է բնականոն դասընթացը, բոլոր դասարանները լիարժեք ներկա են եղել: Մարզպետը շրջել է դպրոցում, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ:
Նախատեսված ծրագրից հետ չմնալու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև կիսամյակի ավարտը 9 շաբաթ օրերն Ազատամուտի դպրոցի համար կլինեն աշխատանքային և կլրացվեն բաց թողնված դասերը:
Տավուշի մարզպետարան


















































