Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես անպայման մոտակա ժամանակներս հանդիպելու եմ վարչապետի հետ, «Սասնա ծռերի» անունից ով ասես հանդիպեց, ինչ ասեց խոսեց». Պավել Մանուկյան

Հոկտեմբեր 10,2018 18:40 Share

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, որոշեց 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանին: Հիշեցնենք, որ նա մասնակցել էր ՊՊԾ գնդի գրավման գործողություններին եւ մեղադրվում էր շենք, շինություններ գրավելու, ապօրինի զենք, զինամթերք կրելու եւ փոխադրելու հոդվածով:

Դատարանը բավարարեց Պավել Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի միջնորդությունը՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում Պավել Մանուկյանն ասաց, որ որոշել էր դատարանի դահլիճից դուրս գալուց հետո գնալ «Էրեբունի» բուժկենտրոն, որ վերակենդանացման բաժնի աշխատողների հոգատար վերաբերմունքի համար շնորհակալ լինի: Բայց Արայիկ Խանդոյանի մահը փոխել է պլանները. «Հայ ժողովուրդը զենքի մի տեսակ կորցրեց: Գնալու եմ տուն՝ ընկերներիս, հարազատներիս հետ»:

Նա ասաց, որ մտադիր է նաեւ գնալ Սարի թաղ. «Այն զավակները, աղջիկները, որ մի բաժակ սուրճ են տվել, կուզենայի խորին շնորհակալություն հայտնել»: Հարցին՝ իսկ զոհված ոստիկանների գերեզմաններին կամ նրանց հարազատներին հնարավո՞ր է այցելեք՝ Պավել Մանուկյանը պատասխանեց.

«Ճիշտն ասած, ես նրանց էլ եմ համարում զոհ: Իրականում նրանք զոհ են: Այն երկու ոստիկանները ամենեւին մերը չեն, ես ձեզ պարզ ասեմ, բայց ես համարում եմ զոհ եւ հարգելու եմ շիրիմը»: Հարցին՝ դուք պնդո՞ւմ եք, որ Բիլյանը չի կրակել՝ Պավել Մանուկյանը պատասխանեց. «Ես ինչ ասեցի՝ բացարձակ ճշմարտություն է եւ քննարկման ենթակա չէ»:

Թե ինչու դատաքննության այս փուլում որոշեցիք նման հայտարարություն անել՝ Մանուկյանը պատասխանեց. «Քանի որ Հայաստանում արդարադատություն չկա եւ մոտակա ժամանակներում էլ հույս չունենք…Բիլյան Արմենը դուրս կգա, նա էլ կասի: Ես անպայման մոտակա ժամանակներս հանդիպելու եմ վարչապետի հետ նաեւ այդ թեմայով, որովհետեւ «Սասնա ծռերի» անունից ով ասես հանդիպեց, ինչ ասեց խոսեց, բայց «Սասնա ծռերից» ոչ ոք չի հանդիպել»: Նա ասաց, որ ապստամբության օրերին վարչապետը եկել է Սարի թաղ ու բավականին բաներից տեղյակ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031