Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական Ալիանս ֆրանսեզի 2018թ. լավագույն ուսանող դիպլոմին արժանացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Հոկտեմբեր 10,2018 23:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Երևանի Ազատության հրապարակում բացված Ֆրանկոֆոնիայի ավան, որտեղ տեղի է ունեցել Հայաստանում Ալիանս Ֆրանսեզի գործունեության 15-ամյակին նվիրված միջոցառումը: Դրա ընթացքում ելույթով հանդես է եկել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը, տեսաուղերձով ներկաներին է դիմել Հայաստանում Ֆրանսիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Անրի Կյունին, ովքեր բարձր են գնահատել հայկական Ալիանս ֆրանսեզի գործունեությունը՝ մ ր երկրում ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի տարածման գործում: Այնուհետև դիպլոմներ են հանձնվել Ալիանս ֆրանսեզի այս տարվա լավագույն աշակերտներին:

Հայկական Ալիանս ֆրանսեզի 2018 թվականի լավագույն ուսանող դիպլոմին արժանացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այն վարչապետին է հանձնել Հայաստանում Ալիանս ֆրանսեզի խորհրդի նախագահ Հակոբ Անդրեասյանը: «Ուրախ եմ, որ իմ՝ ֆրանսերեն սովորելու գործընթացն այսպիսի ուշադրություն է գրավում, և դա մեծ պատասխանատվություն է ինձ համար: Հույս ունեմ, որ Հայաստանում մարդիկ կսովորեն մի քանի օտար լեզուներ, այդ թվում՝ ֆրանսերեն: Գիտեք, որ իմ ժուռնալիստիկայի դիպլոմը չեմ կարողացել ստանալ ներքաղաքական պատճառներով և ուրախ եմ, որ այս դիպլոմը կարողացա ստանալ միջազգային քաղաքական պատճառներով»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև կառավարության ղեկավարը շրջայց է կատարել Ֆրանկոֆոնիայի ավանի ազգային տաղավարներով, ծանոթացել ֆրանկոֆոն երկրների ազգային մշակույթին և ավանդույթներին:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Մարզահամերգային համալիր՝ ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի անցկացման վայր, ծանոթացել կատարված կազմակերպչական աշխատանքների արդյունքներին:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031