Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղանիսում կոյուղաջրերը վնասում  են միջպետական ավտոճանապարհը

Նոյեմբեր 01,2018 22:35

Նոյեմբերյանի տարածաշրջանի մի քանի վարորդներ  մեզ բողոքել են, որ  այդ տարածաշրջանի  սահմանամերձ Բաղանիս գյուղի տարածքում  բնակիչների առանձնատներից հոսող կեղտաջրերը, Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ավտոճանապարհի խաչմերուկում արտահոսելով, վնասում, քայքայում են միջպետական ավտոճանապարհի ասֆալտե ծածկը: Այդ խնդրի վերաբերյալ զրուցեցինք Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանի հետ: Նա ասաց, որ սահմանամերձ գյուղի այդ հատվածում մի թաղամաս կոյուղագիծ չունի, այդ առաձնատների կոյուղաջրերը հոսում են  միջպետական ավտոճանապարհ: Նրա խոսքով`հարկ է այդ թաղամասում  կոյուղի կառուցել, հետո կոյուղագիծը մի տեղ անցկացնել միջպետական ավտոճանապարհով: Դրա համար ֆինանսական մեծ  ծախս է պահանջվում:

Բաղանիսի վարչական ղեկավարը հույս հայտնեց, որ  2019 թվականին  միջպետական ավտոճանապարհի Բաղանիսի հատվածը կհիմնանորոգվի, այդ ժամանակ բաղանիսցիները համախմբվելով՝ կլուծեն այդ թաղի կոյուղագծի կառուցման, այն միջպետական ավտոճանապարհի տակով անցկացնելու խնդիրը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930