Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրասիական ակումբներից Հայաստանի նախկին համակարգը կարող է ստանալ լոկ բարոյական աջակցություն․ «Ժամանակ»

Դեկտեմբեր 13,2018 12:45

Արևմուտքի դավադիր ծրագրերը չէ, որ եվրասիական ակումբի, դրա առաջատար Ռուսաստանի համար ստեղծել են խնդիրներ, որոնք էլ որոշակի արտահայտում են ստացել Հայաստանում և ինքնին հայելային կերպով խնդրահարույց դարձել հակառակ կողմից: Թե՛ Պուտինը, թե՛ Նազարբաևը, թե՛ Լուկաշենկոն հիանալի են հասկանում, որ ժամանակին և արագ համաշխարհային փոփոխություններին համընթաց ավելի ու ավելի է զգացնել տալիս այն անմրցունակությունը, որ իրենց երկրներն ունեն հետադեմ կառավարման, ոչ արդիական լինելու հետևանքով, և ինչի հետևանքով անկենսունակ են նաև իրենց առաջնորդած «էլիտաները»: Ինչքան էլ Հայաստանի նախկին իշխող համակարգը փորձի եվրասիական տանիքի աջակցությանն արժանանալու նպատակով համոզել նրանց, որ խնդիրը Փաշինյանի մեջ է, նրանք, իհարկե, ամենից լավ գիտեն, որ խնդիրը հենց իրենց մեջ է, և այդ խնդիրը սկսել էր արագացող դինամիկայով դրսևորվել Փաշինյանից առաջ էլ:

Այդ իմաստով եվրասիական ակումբներից էլ Հայաստանի նախկին համակարգը կարող է ստանալ լոկ բարոյական աջակցություն՝ ոչ ավելի և ոչինչ ավելի: Այդուհանդերձ, որևէ վերադարձի գրեթե զրո նախադրյալներով հանդերձ, նախկին համակարգն ունի, իհարկե, նորի ձևավորմանը խոչընդոտելու հնարավորություններ ու ռեսուրսներ, որոնք ենթակա են պրակտիկ կիրառման: Ավելին, դրանք նաև կիրառվում են, ինչի դրսևորման տարբեր ձևերին հանրությունն ականատես լինում է հենց ապրիլ-մայիսից սկսած մինչև այսօր:

Եվ այդ իմաստով, անշուշտ, հասարակությունը գործնականում զերծ լինելով, այսպես ասած, հակահեղափոխության կամ ռևանշի վտանգից՝ այդուհանդերձ ունի հակաստեղծարարության վտանգ, որը պետք է հաղթահարվի: Այստեղ, իհարկե, գործիքակազմը երկուսն է՝ իրավական, երբ պետք է խստագույնս և աներկբա կասեցվի Հայաստանում օրինական և լեգիտիմ իշխանության գործունեությունը խոչընդոտելու որևէ անօրինական, հակաիրավական փորձ կամ պետական անվտանգությանը սպառնացող որևէ գործողություն, և տնտեսաքաղաքական կամ հասարակական-քաղաքական, երբ Հայաստանում նոր բովանդակություն ձևավորելով պետք է նախկին իշխող համակարգը դուրս մղվի արդեն նաև տնտեսաքաղաքական կյանքում դերակատարություն ունենալու տիրույթներից:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31