Լրահոս
Օրվա լրահոսը

Նելլի Դուրյան․ 48 դպրոցում մի խումբ անչափահասների միջև տեղի է ունեցել վիճաբանություն և քաշքշուկ

Դեկտեմբեր 13,2018 13:37

Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ մայրաքաղաքի թիվ 48 դպրոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում դանակահարել են անչափահասի: Հարկ է նշել, որ 10.12.2018թ. ժամը 12:55-ին թիվ 16 մանկական պոլիկլինիկայից հաղորդում էր ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել անչափահաս Գ.-ն /ծնվ. 2005թ./՝ ձախից կրծքավանդակի սալջարդ որովայնի բութ տրավմա ներքին օրգանի վնասվածքով: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է թիվ 48 դպրոցում ընկնելու հետևանքով: Նույն օրը ժամը 22:30-ին «Մուրացան» Բ/Կ որովայնի բութ վնասվածք արյունահոսություն վնասվածքով կրկին բուժօգնության է դիմել նույն անչափահասը: Վերջինս դարձյալ հայտնել է, որ վնասվածքը ստացել է թիվ 48 դպրոցում ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ 10.12.2018թ-ին, ժամը 10:30-ի սահմաններում, թիվ 48 դպրոցում մի խումբ անչափահասների միջև տեղի է ունեցել վիճաբանություն և քաշքշուկ, որի ընթացքում անչափահաս Պ.-ն ոտքով հարվածել է անչափահաս Գ.-ին, ինչի արդյունքում վերջինս ստացել է վնասվածք։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ մայրաքաղաքի թիվ 48 դպրոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում…

Gepostet von Nelli Duryan am Donnerstag, 13. Dezember 2018

Նելլի Դուրյան

 Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31