Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Լուիզ Մանուկյան Սիմոնն իր ազգանվեր և բեղուն գործունեությամբ մնայուն հետք է թողել հայ ժողովրդի և Հայաստանի արդի պատմության մեջ»

Փետրվար 20,2019 20:33

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին: Հեռագրում, մասնավորապես, նշված է. «Խոր վշտով տեղեկացա հայազգի մեծ բարերար, ականավոր ազգային գործիչ Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան մասին: Հիրավի, նրա կյանքից հեռանալը մեծ կորուստ է մեր ողջ ժողովրդի համար, ում նա ծառայել է անմնացորդ նվիրվածությամբ և մեծագույն պատասխանատվությամբ:

Անգնահատելի է Լուիզ Սիմոնի ավանդը հայապահպանության, անկախ Հայաստանի զարգացման և Հայ Առաքելական Եկեղեցու զորացման գործում։ Ապրելով հայրենիքից հեռու՝ նա սերտորեն կապված էր Հայաստանին՝ սրտացավ և հոգատար վերաբերմունք ցուցաբերելով իր հայրենակիցների նկատմամբ և օրինակ ու խթան հանդիսանալով բազմաթիվ բարերարների համար։

Ստանձնելով Հայ Բարեգործական Միության նախագահի բարձր պաշտոնը Հայաստանի համար բախտորոշ մի ժամանակաշրջանում՝ նա ջանք ու եռանդ չի խնայել Սպիտակի երկրաշարժի ու Արցախյան պատերազմի հետևանքների հաղթահարման գործում: Նրա շնորհիվ իրականություն են դարձել բազմաթիվ կրթական, մշակութային, ազգապահպան և բարեգործական ծրագրեր Հայաստանում և Սփյուռքի հայաշատ գաղթօջախներում:

Լուիզ Մանուկյան Սիմոնն իր ազգանվեր և բեղուն գործունեությամբ մնայուն հետք է թողել հայ ժողովրդի և Հայաստանի արդի պատմության մեջ:

Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լուիզ Սիմոնի բոլոր հարազատներին, մտերիմներին ու մեր ողջ ժողովրդին այս ծանր կորստի կապակցությամբ»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728