Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Մարտ 09,2019 15:16

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը Թեհրանում ընդունել է Ադրբեջանի իր գործընկեր էլմար Մամեդյարովին: Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու հարևան երկրների տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները: Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ:

Նույն հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Մամեդյարովն ընդգծել է տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման անհրաժեշտւթյունը, մասնավորապես նա կարևորել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման խնդիրը և իրանական կողմին տեղեկացրել է բանակցությունների ընթացքի մասին:

Զարիֆն իր հերթին նշել է, որ «Ադրբեջանի անվտանգությունն ու զարգացումը նշանակում է Իրանի անտանգություն և զարգացում»: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության, Զարիֆն ասել է, որ «Իրանը կողմ է Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վրա»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031