Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրագույն դատական խորհրդի անդամն ու փաստաբանը հրաժարվել են միմյանց դեմ հայցերից

Մարտ 09,2019 19:08

Հաշվի առնելով իմ և փաստաբան Երվանդ Վարոսյանի միջև առկա դատական վեճերի հանդեպ որոշակի հանրային և մասնագիտական շրջանակների ուշադրությունը, հայտնում եմ հետևյալը.

1) Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության արմատավորման նպատակով հարկ է միավորել բոլորիս ջանքերը։ Իրավական բարդ տեսական և գործնական բնույթի հարցերի լուծումը պահանջում է շահագրգիռ քննարկումներ, բացմտություն ու բոլոր առկա կարծիքները բազմակողմանի դիտարկելու և հաշվի առնելու անհրաժեշտություն:

2) Վեճերի լուծման այնպիսի միջոցները, ինչպիսիք են հաշտարարությունը և կառուցողական բանակցությունները, առավել հարմար են անկեղծ և անմիջական մթնոլորտում ամենակնճռոտ խնդիրների քննարկման համար։

3) Ինչ վերաբերում է իմ կողմից նախկինում արտահայտած սուր գնահատականներին, ապա ցավում եմ, եթե դրանք գնահատվել են իբրև վիրավորական: Իմ կողմից թիրախավորվել է իրավական խնդիրը և ոչ թե անձը։

4) Պատրաստ եմ գործընկերային մթնոլորտում քննարկել հանրային ծառայության ոլորտին առնչվող ցանկացած իրավական հարց թե՛ Երվանդ Վարոսյանի և թե՛ մասնագիտական շրջանակների այլ ներկայացուցիչների հետ։

5) Վերոհիշյալի հաշվառմամբ, որոշում եմ կայացրել միակողմանիորեն հրաժարվել հայցից։

Հայկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

Հաշվի առնելով իմ և փաստաբան Երվանդ Վարոսյանի միջև առկա դատական վեճերի հանդեպ որոշակի հանրային և մասնագիտական շրջանակների…

Gepostet von Hayk Hovhannisyan am Freitag, 8. März 2019

Կարդացի Հայկ Հովհաննիսյանի հայտարարությունը իմ դեմ ներկայացված հայցից հրաժարվելու, առկա իրավական խնդիրները քննարկելու ու լուծումներ գտնելու մասին։
Չնայած այս հայտարարությանը նախորդել էր հայցային «փոխհրաձգություն», կարող եմ փաստել, որ եթե հայտարարված դիքորոշումը հանգեցնի իմ կամ շահագրգիռ այլ անձանց կողմից բարձրացված հարցերի արդյունավետ քննարկմանն ու լուծմանը, ապա բոլորս հաջողած կլինենք։

Հետայսու ևս շարունակելու եմ բարձրաձայնել իմ կողմից նկատած յուրաքանչյուր խնդիր, և դա անելու եմ, ինչպես միշտ, մեկ նպատակով` քննարկման առարկա դարձնելու, ապա լուծելու այդ խնդիրը։

Հայկ Հովհաննիսյանը հրապարակային հայտարարությամբ անդրադարձել է իր կողմից նախկինում ինձ ուղղված որոշ սուր գնահատականներին և նշել, որ ցավում է, եթե դա վիրավորական երանգ է պարունակել։ Կարծում եմ ստեղծված իրավիճակում նրա դեմ դատարան ներկայացված հայցս արդեն ինքնանպատակ է դառնում, ուստի ինքս էլ կխնդրեմ ներկայացուցչիս հրաժարվել ներկայացված հայցից։

Երվանդ ՎԱՐՈՍՅԱՆ

«ԲԱԳԻՆ» ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓԱՍՏԱԲԱՆ

Կարդացի Հայկ Հովհաննիսյանի հայտարարությունը իմ դեմ ներկայացված հայցից հրաժարվելու, առկա իրավական խնդիրները քննարկելու ու…

Gepostet von Yervand Varosyan am Samstag, 9. März 2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031